Ուրբաթ, Սեպտեմբեր 18
Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,
• ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
• ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
• ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
• գործնական և վերլուծական ճկուն միտք,
• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
• հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ
• գործող կամ պոտենցիալ հաճախորդների բիզնես վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
• բիզնես վարկերի շրջանակներում ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
• հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն՝ բիզնես վարկավորման գործընթացի շրջանակներում,
• տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն՝ ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
• բիզնես վարկերի ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-10-02
Դիտում` 1598 ( Տեղադր.՝ 2026-08-06)
18.09.2026 | 11:39 Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:09 Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
18.09.2026 | 10:17 ԿԲ-ն զգուշացնում է` «G Class invest»-ը գործում է առանց համապատասխան լիցենզիայի
17.09.2026 | 17:53 Ոսկե կամուրջ դեպի դրամավարկային բազմաբեւեռություն
17.09.2026 | 16:19 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
17.09.2026 | 16:01 «Մի դրամի ուժը» «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է
17.09.2026 | 14:35 ԿԲ-ն նոր կանոնակարգ է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտի համար
16.09.2026 | 18:01 Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է
16.09.2026 | 17:05 SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ
16.09.2026 | 16:34 70+ գործատու եւ հարյուրավոր հնարավորություններ՝ Տնտեսագիտականի աշխատանքի տոնավաճառում
16.09.2026 | 14:43 Ineco Group-ը մուտք է գործում ԵՄ բանկային շուկա՝ ձեռք բերելով սլովենական LON բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը
16.09.2026 | 14:01 IDBank-ը Մոնակոյում է․ հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau