Երկուշաբթի, Սեպտեմբեր 28
Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ
Երևան/Կենտրոն
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
• առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում,
• ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձառություն,
• ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,
• կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,
• հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ,
• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
• վերլուծական ճկուն միտք, խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,
• անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Աշխատանքային պարտականություններ՝
• շուկայի միտումների, մրցակիցների առաջարկների և հաճախորդների կարիքների պարբերաբար ուսումնասիրություն և ստացված տվյալների վերլուծություն,
• սպառողական նոր պրոդուկտների պայմանների, սակագների և ֆինանսականն մոդելի մշակում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ,
• պրոդուկտներին վերաբերող ներքին ընթացակարգերի և հաճախորդներին ուղղված փաստաթղթերի մշակում,
• գործընթացների թվայնացման նախագծերի իրականացում և պրոդուկտի ներդրումից առաջ ծրագրային լուծումների թեստավորում,
• պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, հետադարձ կարծիքների հավաքագրում, անհրաժեշտության դեպքում պրոդուկտի լրամշակման գործընթացի իրականացում,
• պրոդուկտների գծով Բանկի ստորաբաժանումների համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում և շրջանառում, աշխատակիցների ուսուցանում,
• ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում և հաշվետվությունների ներկայացում ղեկավարին:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկային սպառողական պրոդուկտների ստեղծման, զարգացման և կատարելագործման համար՝ ապահովելով դրանց մրցունակությունը, շահութաբերությունը և համապատասխանությունը հաճախորդների պահանջներին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-09-30
Դիտում` 1556 ( Տեղադր.՝ 2026-08-13)
28.09.2026 | 17:05 Idram&IDBank. Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում
28.09.2026 | 15:19 Կոնվերս Բանկը BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորն է
28.09.2026 | 15:01 «Կորպորասիոն Ամերիկա»-ն ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ընդլայնման հեռանկարները
28.09.2026 | 13:39 WWC Madrid 2026. Dexatel-ը գլոբալ հեռահաղորդակցության կենտրոնում է
28.09.2026 | 10:41 Հոկտեմբերի 7-ին Երեւանում կկայանա FinComm Armenia 2026 կոնֆերանսը
25.09.2026 | 22:58 Արհեստական բանականությունը ֆինանսական կարգավորման պարզեցում է պահանջում
25.09.2026 | 17:15 Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի եւ IDBank-ի հետ
25.09.2026 | 16:34 Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 14:14 FOUNDER-ը ներկայացրել է Հայաստանում իր երկարաժամկետ զարգացման ծրագրերը
25.09.2026 | 11:07 Ադրբեջանի պահուստները գերազանցել են $91 միլիարդը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau