Կազմակերպություն

Համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատու

Համապատասխանության վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

  • Գիտելիքներ`

Բանկային գործունեությունը կարգավորող, այդ թվում՝ Համապատասխանության և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող տեղական և միջազգային իրավական ակտերի գերազանց իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգերի լավ իմացություն:

  • Գործարար որակներ`

Օրինապահություն և հուսալիություն;

Պարտաճանաչություն;

Վերլուծելու ունակություն;

Կազմակերպվածություն;

Նախաձեռնողականություն և վճռականություն

Թիմում աշխատելու հմտություն;

Համագործակցելու, հաղորդակցվելու ունակություն;

Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;

Շրջահայցություն, Կոորդինացում և վերահսկողություն;

Միջազգային որակավորման վկայականների առկայությունը (CAMS, ICA և այլն) կդիտվի որպես առավելություն

  • Տեխնիկական հմտություններ`

MS Office ծրագրերի լավ իմացություն

  • Լեզվի իմացություն`

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն: Լեզուների գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:

  • Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն (իրավաբանական կամ տնտեսագիտական

  • Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ղեկավարի փորձառությունը կդիտվի, որպես առավելություն;

 

Կարևոր չէ 

հերթափոխով 

Աշխատանքային պարտականություններ

  • Համապատասխանության գործառույթին առնչվող ռիսկերի կառավարման ներքին իրավական ակտերի շարունակական կատարելագործում;
  • Համապատասխանության ռիսկի բացահայտման, անհամապատասխանությունների, ներքին հսկողության բացերի կարգավորմանն ուղղված առաջարկությունների ներկայացում, բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղված միջոցառումների ծրագրի ձևավորում, աշխատանքների կազմակերպում, հսկում;
  • Հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց՝ Բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման կազմակերպում;
  • Բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի պահանջների համապատասխանության հսկողություն;
  • Բանկի Համապատասխանության վարչության գործառույթների շրջանակում հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի Գործադիր տնօրենին, Տնօրինությանն ու Խորհրդին;
  • Համապատասխանության ապահովման գործառույթներին վերաբերող հարցերով Բանկի կապի ապահովումը ՀՀ ԿԲ-ի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավապահ մարմինների, միջազգային կառույցների և այլ անձանց հետ:
  • Համապատասխանության վարչության աշխատանքների պլանավորում, կոորդինացում և վերահսկողություն, վարչության աշխատակիցների՝ աշխատատեղի նկարագրերով և ներքին իրավական կատերով նախատեսված պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն և այլն:

 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին`  9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)


 

Արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն

Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար

Բոնուսային և խրախուսական համակարգ

Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ

Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)

Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

 

2026-10-23

Դիտում` 35
( Տեղադր.՝ 2026-09-24)

Banks.am


​
​
Smartclick.ai
Quality Sign BW