Կազմակերպություն

Նոտարական ձևակերպումների մասնագետ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ`

• բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում),

• առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,

• MS Office փաթեթի գերազանց իմացություն (AS-Bank ծրագրի իմացությունը կիտվի որպես առավելություն),

• հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

• թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն,

• արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ:

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Աշխատանքային պարտականություններ`

• բաժնի կողմից պատրաստված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ու պետական գրանցման գործընթացի կազմակերպում և համակարգում,

• պայմանագրերի վավերացման նպատակով Բանկ-հաճախորդ և Բանկ-նոտարական գրասենյակ արդյունավետ հաղորդակցության ու կապի ապահովում,

• նոտարական վավերացումից հետո պայմանագրային փաթեթի ամբողջականության և պատշաճ հավաքագրման ապահովում,

• բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

 

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նոտարական ձևակերպումների մասնագետ»։

 

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

• բժշկական ապահովագրություն,

• ճամփորդական ապահովագրություն,

• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

• տոնական և տարեվերջյան բոնուսներ,

• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

• վճարվող հանգստյան օրեր,

• սպորտ փաթեթ,

• անգլերեն լեզվի դասընթացներ,

• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

 

2026-10-23

Դիտում` 17
( Տեղադր.՝ 2026-09-27)

Banks.am


​
​
Smartclick.ai
Quality Sign BW