Կազմակերպություն

Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում

Տավուշ/Դիլիջան 

Բարձրագույն 

3-5 տարի 

Ներկայացվող պահանջներ՝

  •  բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  •  առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում,
  •  ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  •  MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
  •  միջազգային որակավորումները կդիտարկվեն՝ որպես մեծ առավելություն,
  •  հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  •  բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  •  վերլուծական ճկուն միտք,
  •  հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականություններ`

  •  հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
  •  խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր),
  •  հայտերի ընդունում և վերլուծություն,
  •  արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  •  մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
  •  հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:
 

Ինչպե՞ս դիմել`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում»:

 

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն փնտրում է Մասնաճյուղի կառավարչի Տեղակալ-ավագ վարկային մասնագետի, ով կիրականացնի խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ, հայտերի ընդունում և վերլուծություն, կապահովի մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցումը:


Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝


  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
 

2026-10-28

Դիտում` 37
( Տեղադր.՝ 2026-09-28)

Banks.am


​
​
Smartclick.ai
Quality Sign BW