Կիրակի, Հունիս 01
Ներքին Աուդիտի Ղեկավար
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
-Տնտեսագիտական, ֆինանսական ոլորտների բարձրագույն կրթություն, -առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ֆինանսական ոլորտում, -ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման առկայություն, ACCA, CFA CIA որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն, -Ընկերության գործունեությանը առնչվող ՀՀ ԿԲ կանոնակարգերի և ՀՀ օրենսդրության իմացություն, -MS Office փաթեթի գերազանց իմացություն, -գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, -վերլուծական մտածողություն, ճկունություն և վճռականություն, -պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի ճիշտ կառավարման հմտություն, -Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, -Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն, -Տեխնիկական հմտություններ (համակարգիչ և օժանդակ ծրագրեր)։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
-Ապահովել Ներքին աուդիտի ղեկավարի՝ օրենքով և իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացում, Ներքին աուդիտի ստորաբաժանման գործառույթների պատշաճ կերպով կազմակերպում և կանոնակարգում, -Իրականացնել անկախ, անաչառ խորհրդատվական գործառույթ՝ օգնելու Ընկերությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը, -Տրամադրել Ընկերության խորհրդին օբյեկտիվ տեղեկատվություն, վերլուծություններ և առաջարկություններ Ընկերության ներքին հսկողության համակարգի, ինչպես նաև օրենքների և այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրրավական ակտերի պահանջներին Ընկերության գործունեության համապատասխանության վերաբերյալ, -իրականացնել հսկողություն Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ, ապահովել, որ Ընկերության բոլոր էական ռիսկային ոլորտները և պարտավորությունները ողջամիտ ժամանակահատվածում և պարբերականությամբ ենթարկվեն աուդիտի, -տալ գրավոր եզրակացություններ և առաջարկություններ Ընկերության խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ, -Արտաքին աուդիտ իրականացնող ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցություն` վերջիններիu կողմից Ընկերությունում uտուգումների ընթացքում, -կատարել անմիջական ղեկավարի՝ ՀՀ օրենսդրությանը և Ընկերության ներքին իրավական ակտերին չհակասող կարգադրությունները:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Ներքին Աուդիտի Ղեկավար»։ Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
2024-08-12
Դիտում` 898 ( Տեղադր.՝ 2024-07-12)
30.05.2025 | 18:01 Մայիսի 31-ին ԿԲ կայքը եւ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը չեն գործի
30.05.2025 | 17:55 ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
30.05.2025 | 17:12 IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
30.05.2025 | 16:25 Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայնացման առաջին քայլը եւ նոր հնարավորությունները
30.05.2025 | 16:24 Ամիօ բանկ. միջազգային փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ եւ ԱՄԷ՝ աննախադեպ պայմաններով
30.05.2025 | 12:46 Յունիբանկը` «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
29.05.2025 | 15:41 Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն իրականություն է
29.05.2025 | 13:57 Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․4%-ով
29.05.2025 | 10:31 Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
27.05.2025 | 14:20 Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից 19:30
27.05.2025 | 12:13 Արցախբանկը գործարկել է MoneySend ծառայությունը
27.05.2025 | 10:19 Ֆասթ Բանկ եւ Fastex Exchange հաշիվների միջեւ այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել
DICA-ը հայտարարում է աուդիտ իրականացնող անձի ընտրության մրցույթ 16.05.2025
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau