Компания

Անվտանգության բաժնի մասնագետ

Անվտանգության բաժին

Երևան 

Միջնակարգ 

1-3 տարի 

• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անվտանգության կամ նմանատիպ ոլորտում,

• Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություն,

• Արագ կողմնորոշվելու ունակություն,

• Ֆիզիկապես ամուր, սպորտային կազմվածքով,

• Որևէ սպորտաձևի որակավորման աստիճանը կդիտվի որպես առավելություն,

• Ավտոմեքենա վարելու հմտություն,

• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

 

Մրցակցային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման նպատակով հաճախորդների հետ կապի հաստատում և բանակցությունների իրականացում,

• Խնդրահարույց հաճախորդների տվյալների բազաների հավաքագրում և վարում,

• Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

• Այցելություն խնդրահարույց հաճախորդների բնակարան և աշխատանքի վայր,

• Հաճախորդների՝ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Անվտանգության բաժնի մասնագետ» պաշտոնի անվանումը:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 09.09.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00: 

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html

 

2019-09-09

Просмотров` 1209
( Տեղադր.՝ 2019-08-09)


Smartclick.ai