Среда, Май 08
Ռիսկերի կառավարման ավագ մասնագետ
Ռիսկերի կառավարման վարչություն
Երևան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման, ակտիվների և պասիվների կառավարման ոլորտներում,
• ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն,
• բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն,
• MS Office գերազանց տիրապետում,
• վիճակագրական վելուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն), ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, R, SQL և այլն) բազային գիտելիքների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
• ռիսկերի կառավարման FRM, PRM կամ այլ միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն,
• վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
• թիմում աշխատելու հմտություններ,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• բացահայտել և գնահատել բանկի ներքին և արտաքին ռիսկերը,
• մշակել ռիսկերի զսպման միջոցառումների պլան և մեթոդաբանություն,
• կատարել սթրես-թեստերի հաշվարկ, կազմել և մշակել հաշվետվություններ,
• իրականացնել տնտեսական կապիտալի հաշվարկ և վերլուծություն,
• իրականացնել Բանկի հիմնական ցուցանիշների հաշվարկում և դինամիկայի վերլուծություն` հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով,
• իրականացնել սահմանված կենտրոնացումների և սահմանաչափերի մակարդակի հսկողություն,
• իրականացնել ռիսկերի կառավարմանն առնչվող այլ ցուցանիշների հաշվարկում և վերլուծություն:
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ռիսկերի կառավարման ավագ մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
ԵԹե ԴՈՒ՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
ԱՊԱ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒ'Մ ԵՆՔ ՔԵԶ:
ՄԻԱՑԻ'Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ և ՍՏԱՑԻ'Ր.
1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. ընթացիկ, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:
2021-03-07
Просмотров` 1234 ( Տեղադր.՝ 2021-02-16)
08.05.2024 | 15:29 «Amio Era»: образование – это возможность изменить жизнь
08.05.2024 | 14:37 Юнибанк запустил новый кредит для предпринимателей без анализа - «Упрощенный»
07.05.2024 | 13:21 «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из Арцаха
07.05.2024 | 11:43 Юнибанк направит на выплату дивидендов 4,1 млрд драмов
07.05.2024 | 11:00 ЕС может запретить использование российского аналога SWIFT
03.05.2024 | 17:05 Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»
03.05.2024 | 16:41 Амио Банк выпускает облигации
03.05.2024 | 12:38 Elevandi поддерживает стремление Грузии стать региональным финтех-центром
02.05.2024 | 15:17 Европейские и азиатские финтех-сообщества, регуляторы и переводы «в три клика»
02.05.2024 | 11:57 Амио Банк принял участие в Career City Fest 2K24
02.05.2024 | 10:45 В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков
30.04.2024 | 20:49 Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau