Компания

Սպասարկման որակի կառավարման մասնագետ

Սպասարկման որակի կառավարման բաժին

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ`

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,

• հաճախորդների սպասարկման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,

• որակի հսկողության կամ բողոքների կառավարման մասով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,

• ՀԾ Բանկ համակարգի գերազանց իմացություն,

• խնդիրները բացահայտելու և լուծելու ունակություն,

• ժամանակի կառավարման հմտություններ,

• իրավիճակում արագ կողմնորոշվելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,

• նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

• հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,

• ներկայացման և լսարանի հետ աշխատելու կարողություն,

• անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականություններ`

• հաճախորդների պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների գրանցում և համապատասխան ընթացքի ապահովում,

• հաճախորդների կարծիքի ուսումնասիրություն և հետազոտություն, հաճախորդների գոհունակության գնահատում,

• սպասարկման ոլորտի նոր աշխատակիցներին սպասարկման մշակույթին և ստանդարտներին ծանոթացում` դասընթացների և մենթորության միջոցով,

• սպասարկող անձնակազմի գիտելիքների և սպասարկման հմտությունների ստուգում,

• հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների բացահայտում և լուծման առաջարկների ներկայացում, անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման որակի կառավարման մասնագետ»:

 

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է Սպասարկման որակի կառավարման մասնագետի, ով պատասխանատու է լինելու բողոքների կառավարման գործընթացի և հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

 

2025-03-17

Просмотров` 1250
( Տեղադր.՝ 2023-06-13)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW