Суббота, Май 04
Կորպորատիվ վարկավորման խմբի առաջատար վերլուծաբան
Վարկավորման վարչություն
Երևան
Բարձրագույն
Առանց փորձի
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Հաղորդակցման հմտություններ
• Վերլուծական հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը։
• Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով։
• Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ։
• Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին:
• Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրականը / CV-ն hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
2024-04-30
Просмотров` 441 ( Տեղադր.՝ 2024-03-12)
03.05.2024 | 17:05 Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»
03.05.2024 | 16:41 Амио Банк выпускает облигации
03.05.2024 | 12:38 Elevandi поддерживает стремление Грузии стать региональным финтех-центром
02.05.2024 | 15:17 Европейские и азиатские финтех-сообщества, регуляторы и переводы «в три клика»
02.05.2024 | 11:57 Амио Банк принял участие в Career City Fest 2K24
02.05.2024 | 10:45 В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков
30.04.2024 | 20:49 Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт
29.04.2024 | 17:36 Idram и IDBank приняли участие на фестивале Career City Fest
29.04.2024 | 14:12 В Дубае выделят $35 млрд для расширения аэропорта Аль-Мактум
26.04.2024 | 12:24 Idram и IDBank - участники фестиваля Career City Fest
26.04.2024 | 10:55 Путин прокомментировал инфляцию в Турции
25.04.2024 | 15:36 Центробанк Турции сохранил ставку на уровне 50%
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau