Понедельник, Март 31
Համապատասխանության ապահովման ստորաբաժանման ղեկավար
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխանության ոլորտում,
• Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ,
• Ճկուն մտածողություն և նորարար լուծումներ գտնելու ունակություն, խնդիրները նկատելու և դրանց արագ արձագանքելու կարողություն,
• Վերլուծական մտածողություն և վճռականություն,
• Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
• Պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
• Ապահովագրական ոլորտի կանոնակարգերի և օրենքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• ICA, CRCM, CCEP hավաստագրերի առկայությունը կդիտարկվի՝ որպես առավելություն,
• Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
• Տեխնիկական հմտություններ (համակարգիչ և օժանդակ ծրագրեր)։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Ապահովել Ընկերության գործունեության համապատասխանությունը ներքին և արտաքին կանոնակարգերին՝ նվազեցնելով ռիսկերը,
• Իրականացնել համապատասխանության ստուգումներ, մոնիթորինգ, վերահսկողություն և գնահատում՝ ապահովելով Ընկերության գործունեության թափանցիկությունը,
• Ապահովել իրավական, վերահսկողական և էթիկական պարտավորությունների հիմնական ոլորտներում պատշաճ քաղաքականության, գործընթացների և հսկողության մեխանիզմների առկայությունը,
• Իրականացնել Ընկերության համապատասխանության ռիսկերի գնահատում և արդյունավետ կառավարում,
• Հսկողություն սահմանել Ընկերության առանձին ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների, ինչպես նաև Ընկերության գործունեության՝ ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ապահովագրական Ընկերության կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատված ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության նկատմամբ,
• Պարբերաբար գնահատել համապասխանության քաղաքականությունների արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում հանդես գալ Ընկերության ներքին իրավական ակտերում փոփոխություններ և բարելավումներ կատարելու առաջարկությամբ,
• Շարունակել իրականացնել համապատասխանության էթիկական կորպորատիվ մշակույթի խրախուսման և պահպանման ռազմավարությունը,
• Համագործակցել Ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելու Ընկերության արդյունավետ և օրինական գործունեությունը,
• Մշակել և ահմանված կարգով Խորհրդի հաստատմանը ներկայացնել Համապատասխանության ապահովման տարեկան ծրագիր,
• Խորհրդին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ համապատասխանության ապահովման վերաբերյալ,
• Սահմանված կարգով և ժամկետներում կատարել Ընկերության Խորհրդի և Գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Համապատասխանության ապահովման ստորաբաժանման ղեկավար»։
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
2025-04-03
Просмотров` 333 ( Տեղադր.՝ 2025-03-03)
27.03.2025 | 12:21 Авиакомпания Jazeera Airways начнет выполнение полетов по направлению Кувейт-Ереван- Кувейт
27.03.2025 | 12:19 Оверчук: Армении придется выбирать между ЕАЭС и ЕС
24.03.2025 | 17:57 Финансово грамотные вместе с Idram Junior
24.03.2025 | 11:06 NatWest заключил партнерство с OpenAI
21.03.2025 | 17:12 Новый филиал IDBank-а в городе Арташат
21.03.2025 | 15:14 ВТБ (Армения) поддержал благотворительный турнир «Что? Где? Когда?»
21.03.2025 | 14:44 США сократили работу по борьбе против обхода антироссийских санкций
20.03.2025 | 15:49 Новая акция от IDBank ко Дню клиента
19.03.2025 | 13:42 Telcell выпустил новое программное решение для предотвращения возможной кражи монет из терминалов
19.03.2025 | 12:08 Финтех-компании и криптостартапы массово стремятся стать банками в США
18.03.2025 | 12:44 В 2024 году Азербайджан привлек более $7 млрд прямых иностранных инвестиций
18.03.2025 | 12:09 Ставка рефинансирования установлена на уровне 6.75 %
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau