Пятница, Май 30
Վճարահաշվարկային խմբի մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• վճարային համակարգերի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• տիրապետել համապատասխան ծրագրային գործիքներին և տեխնոլոգիաներին,
• ՀԾ-Բանկ 4.0 ծրագրի գերազանց իմացություն,
• վճարային գործընթացների փոխհաշվարկների իրականացման գերազանց իմացություն,
• անալիտիկ մտածելակերպ,
• թիմում աշխատելու ունակություն,
• անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի փոխհաշվարկային հաշիվների հաշվապահական ձևակերպումների և Արքա-ից ստացված քարտային գործարքների համադրման գործընթացի իրականացում,
• վճարային համակարգերի հետ օրական փոխհաշվարկների և վճարումների իրականացում,
• կոորդինացիոն աշխատանքներ ԱրՔա-ի, Mastercard-ի, Visa-ի և UnionPay-ի հետ,
• վճարային համակարգերի հետ փոխհաշվարկի ընթացքում առաջացող խնդիրների հսկողության իրականացում,
• փոխհաշվարկների ձևավորման մեջ Բանկի ներքին թիմերի և Վճարային համակարգերի ներգրավված պատասխանատուների հետ մշտական համագործակցում,
• փոխհաշվարկների հաշվետվությունների կազմում, ըստ Վճարային համակարգի փոխհաշվարկային տվյալների շտեմարանի վարում,
• բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ քարտային գործարքների բողոքարկման ընթացքում առաջացող ֆինանսական միջոցների շարժի վերահսկողություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վճարահաշվարկային խմբի մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է ԱրՔա-ի, Mastercard-ի, Visa-ի և UnionPay-ի վճարային համակարգերի հետ քարտային գործարքների փոխհաշվարկներ իրականացնող մասնագետի:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-06-10
Просмотров` 564 ( Տեղադր.՝ 2025-04-18)
30.05.2025 | 12:46 Юнибанк - спонсор международного форума «Ереванский диалог»
27.05.2025 | 14:20 Филиал Юнибанка «Ахтанак» обслуживает клиентов с 9:30 до 19:30
24.05.2025 | 23:00 BCG рекомендует банкам рассматривать ИИ как двигатель будущего роста
22.05.2025 | 10:29 Airwallex привлекла $300 млн для развития глобальной платежной платформы
21.05.2025 | 23:00 Татевик Маргарян: Финансовая логика - искусство диалога с числами
21.05.2025 | 16:19 IDBank открыл новый филиал в Капане
21.05.2025 | 11:07 Юнибанк запустил акцию «Стань миллионером»
20.05.2025 | 22:30 «Правила игры надо устанавливать правильно»: команда корпоративного права Концерн Диалог поможет снизить риски
20.05.2025 | 16:25 Поезд Ереван-Батуми-Ереван начнет курсировать с 14 июня
19.05.2025 | 10:53 Обновление приложения Idram&IDBank: как перенести и объединить цифровые рассрочки Rocket Line
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau