Компания

Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության Պրոդուկտներին զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

Հմտություններ՝

  • ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների մեծ բազաների հետ աշխատելու հմտություններ,
  • վերլուծելու և առողջ դատելու ունակություն
  • թիմում աշխատելու հմտություն
  • համագործակցելու և բանակցելու ունակություն
  • նախաձեռնողականություն
  • անալիտիկ մտածելակերպ


Տեխնիկական հմտություններ

MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն


Լեզվի իմացություն՝

Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն 


Պահանջվող կրթությունը՝

Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում

Պահանջվող աշխատանքային փորձը՝

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, այդ թվում առնվազն 1 տարվա փորձ բանկային պրոդուկտների ստեղծման և զարգացման բնագավառում

 

Մրցակցային՝ ելնելով որակավորումներից և աշխատանքային փորձից։

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ նոր պրոդուկտների հիմնադրույթների և գործող պրոդուկտների մոդիֆիկացիաների մշակում և ներկայացում իրավասու մարմնին:
  • Բանկի կողմից մշակվող նոր պրոդուկտների նպատակահարմարության վերլուծություն:
  • Գործող պրոդուկտների եկամուտ-ծախսերի վրա Բանկի կողմից մշակվող պրոդուկտների մոդիֆիկացիայի ազդեցության հաշվարկ-վերլուծության իրականացում, համաձայնեցում համապատասխան բիզնես ստորաբաժանումների հետ և ներկայացում իրավասու մարմին:
  • Բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ պրոդուկտների (ծրագրային լուծումների) թեստավորման աշխատանքներին մասնակցություն:
  • Վարչության կողմից մշակված նոր պրոդուկտների հիմնադրույթների հիման վրա՝ Մարքեթինգի բաժնի հետ համատեղ, պրոդուկտների առաջխաղացման և շուկա ներթափանցման գործողությունների ծրագրի մշակում և ներկայացում բաժնի պետին:
  • Վարչության կողմից մշակվող նոր պրոդուկտների հիմնադրույթների ձևավորմանը զուգահեռ, պրոդուկտների իրացման ուղիների մշակման նպատակով, պոտենցիալ գործընկերների հետ բանակցություններ, համագործակցության պայմանների հստակեցում, համագործակցության նախագծերի կազմում:
  • Հաճախորդների Հավատարմության ծրագրի սպասարկում, զարգացում, բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում բաժնի պետին:
  • Համագործակցության նախագծերի (եկամուտ-ծախսերի) իրագործման ընթացքի մոնիտորինգ, արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում բաժնի պետին:

 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)


 

Արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն
Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
Բոնուսային և խրախուսական համակարգ
Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով
 

2025-06-15

Просмотров` 157
( Տեղադր.՝ 2025-05-16)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW