Воскресение, Декабрь 07
Ազդարարման համակարգերի մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն ինժեներական ոլորտում,
• առնվազն 1 տարվա ավտոմատացման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
• տեսահսկման, անվտանգության, հսկիչ-անցագրային և ահազանգման համակարգերի տեղադրման և սպասարկման փորձ,
• էլեկտրականության և ցածր լարման համակարգերի հետ աշխատելու ունակություն,
• տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերման և լուծման հմտություններ,
• պատասխանատվության բարձր մակարդակ և թիմում աշխատելու կարողություն,
• հաղորդակցման գերազանց հմտություններ:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, բանկոմատներում և տարադրամի փոխանակման ավտոմատ կետերում անվտանգության համակարգերի խնդիրների հայտնաբերում, վերացում և նոր համակարգերի տեղադրում
• տեսահսկման համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերում, խնդիրների լուծում և նոր համակարգերի տեղադրում,
• մուտքի-ելքի անցագրային համակարգերի և էլեկտրական փականների սպասարկում, խնդիրների հայտնաբերում, կարգավորում և անհրաժեշտության դեպքում նոր համակարգերի տեղադրում,
• աշխատանք ոչ ստանդարտ պայմաններում` ներառյալ բարձրությունների վրա, փոշոտ միջավայրում տեխնիկական խնդիրների հայտնաբերում և վերացում, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործառույթների իրականացում՝ բանկոմատների սպասարկում տարբեր եղանակային պայմաններում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ազդարարման համակարգերի մասնագետ»:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-01
Просмотров` 768 ( Տեղադր.՝ 2025-05-22)
05.12.2025 | 17:23 Бессрочные облигации Юнибанка выкуплены почти за сутки
04.12.2025 | 12:50 Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации
03.12.2025 | 15:37 Юнибанк присоединился к Ассоциации FinTech Armenia в качестве члена-учредителя
02.12.2025 | 11:20 Оформьте зарплатную карту в Юнибанке - выиграйте 1 000 000 драмов
02.12.2025 | 11:00 Euromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд
02.12.2025 | 10:10 S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B»
28.11.2025 | 17:48 Новый раздел в Idram&IDBank
28.11.2025 | 16:06 IDBank и Idram: Несколько реальных и выгодных предложений в преддверии «Чёрной пятницы»
28.11.2025 | 10:06 IDBank объявляет 50 стипендий на трёхдневный курс финансовой грамотности
27.11.2025 | 12:46 IDBank выпустил первый транш облигаций 2026 года
26.11.2025 | 17:06 Армения представлена на международной площадке GALA 2025
26.11.2025 | 16:45 Важность информационной безопасности: IDBank и Idram поддержали конкурс APOCALYPSE CTF 2025
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau