Вторник, Октябрь 07
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն տեխնիկական կրթություն,
• առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
• Active Directory, TCP/IP, DNS, DHCP, WLAN ընդլայնված գիտելիքներ,
• hամակարգիչների ֆիզիկական կառուցվածքի, օպերացիոն համակարգերի և ցանցային կոմուտացիայի տիրապետում,
• տեխնիկական անգլերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն,
• գերազանց հաղորդակցման հմտություններ,
• զարգացած վերլուծական մտածողություն,
• ակտիվ և արագ փոփոխվող միջավայրում ճկուն լինելու կարողություն,
• վերջնաժամկետներին հետևելու կարողություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Աշխատանքային պարտականություններ՝
• տեխնիկական խնդիրների հայտնաբերում և կառավարում,
• նոր տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում,
• աշխատակիցներին ծրագրային հասանելիության տրամադրում,
• տեխնիկական աջակցում,
• ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Տեխնիկական սպասարկման մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է տեխնիկական սպասարկման մասանգետի, ով պատասխանատու կլինի կազմակերպության ՏՏ համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման և ցանցային ենթակառուցվածքի սպասարկման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-01
Просмотров` 399 ( Տեղադր.՝ 2025-08-13)
06.10.2025 | 17:58 Финансовая грамотность с Idram и IDBank: встреча с учащимися Республиканского центра детей и подростков
06.10.2025 | 16:01 Зангезурский медно-молибденовый комбинат представил Отчет по устойчивому развитию за 2024 год
06.10.2025 | 14:15 IDBank: Кредиты на ремонт - быстро и доступно
06.10.2025 | 10:11 Армянские банки в СМИ: итоги III квартала
03.10.2025 | 16:03 Природа на языке музыки: IDBank - главный партнёр концерта «Симфонический лес»
02.10.2025 | 16:50 Благодаря финансированию IDBank в селе Сваранц появится детский сад
02.10.2025 | 13:12 Россияне в сентябре чаще всего спонтанно ездили в Дубай и Ереван
02.10.2025 | 11:43 ВТБ (Армения) выступил партнером концерта маэстро Валерия Гергиева в Ереване
01.10.2025 | 17:46 «Сила одного драма»: «My Forest Armenia» — бенефициар октября
30.09.2025 | 17:57 Как пользоваться платформой Rate.Trading
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau