Вторник, Октябрь 07
Գլխավոր վերլուծաբան, Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին
Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն մասնագիտական կրթություն:
• Առնվազն 2-3 տարվա մասնագիտական փորձ:
• FRM, CFA և PRM որակավորումը կդիտվի որպես առավելություն:
• Ֆինանսական ռիսկերի կառավարման հիմունքների իմացություն:
• Մաթեմատիկական մոդելավորման և տվյալների վերլուծության գիտելիքներ:
• Բանկային օրենսդրության իմացություն:
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի պրոֆեսիոնալ աշխատանքային մակարդակ:
• ՀԾ-Բանկ, MS office ծրագրերի իմացություն:
• Python/R/Stata և Power BI ծրագրերի իմացություն:
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում:
• Վերլուծելու հմտություններ:
• Ժամանակի կառավարման հմտություններ:
• Թիմում աշխատելու հմտություններ:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
• Բանկի գործունեությանը հատուկ ֆինանսական ռիսկերի նույնականացում, գնահատում և դրանց կառավարման վերաբերյալ առաջարկների ներկայացում:
• Բանկի ռազմավարությանը համապատասխան ռիսկի ախորժակի և դրանից բխող սահմանաչափերի հաշվարկ, դրանց մշտադիտարկում:
• Սթրես թեստերի և սցենարային վերլուծությունների իրականացում և Բանկի հիմնական ցուցանիշների վրա դրանց ազդեցության գնահատում:
• Իրականացված սթրես թեստերի և սցենարային վերլուծությունների արդյունքում առկա խոցելիությունների բացահայտում և անհրաժեշտության դեպքում վաղ ահազանգում:
• Բանկային նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև շուկայական միջավայրի հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում:
• ՖՀՄՍ 9 համաձայն վարկային ռիսկի, դրա բաղադրիչների հաշվարկ և հաշվետվությունների պատրաստում:
• Վարկերի գնագոյացման համար անհրաժեշտ բաղադրիչների հաշվարկ:
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների ներկայացում:
• Որոշումների կայացման համար անհրաժեշտ այլ վերլուծությունների իրականացում:
• Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Գլխավոր վերլուծաբան, Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին»:
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:
2025-10-31
Просмотров` 60 ( Տեղադր.՝ 2025-10-02)
06.10.2025 | 17:58 Финансовая грамотность с Idram и IDBank: встреча с учащимися Республиканского центра детей и подростков
06.10.2025 | 16:01 Зангезурский медно-молибденовый комбинат представил Отчет по устойчивому развитию за 2024 год
06.10.2025 | 14:15 IDBank: Кредиты на ремонт - быстро и доступно
06.10.2025 | 10:11 Армянские банки в СМИ: итоги III квартала
03.10.2025 | 16:03 Природа на языке музыки: IDBank - главный партнёр концерта «Симфонический лес»
02.10.2025 | 16:50 Благодаря финансированию IDBank в селе Сваранц появится детский сад
02.10.2025 | 13:12 Россияне в сентябре чаще всего спонтанно ездили в Дубай и Ереван
02.10.2025 | 11:43 ВТБ (Армения) выступил партнером концерта маэстро Валерия Гергиева в Ереване
01.10.2025 | 17:46 «Сила одного драма»: «My Forest Armenia» — бенефициар октября
30.09.2025 | 17:57 Как пользоваться платформой Rate.Trading
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau