Пятница, Март 06
Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ վարկային վերլուծության կամ ռիսկերի ոլորտում,
• վերլուծական հմտություններ,
• համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)։
• բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
• հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
• համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում,
• գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն,
• լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (բինես վարկերի գծով)»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի իրավաբանական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-01-26
Просмотров` 756 ( Տեղադր.՝ 2025-10-02)
06.03.2026 | 09:48 ЕЦБ: стейблкоины могут привести ка сокращению депозитов в банках еврозоны
05.03.2026 | 14:47 Idram&IDBank представляет новую акцию в преддверии 8 марта
05.03.2026 | 11:07 UBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию
05.03.2026 | 10:18 Америабанк включён в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи
05.03.2026 | 09:27 Revolut бросает вызов Amex
04.03.2026 | 16:39 IDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных карт
03.03.2026 | 11:43 Карта Love Is… от Юнибанка – возможность выиграть путешествие в Париж
03.03.2026 | 09:50 Твой Crypto-счет - уже в EvocaTOUCH
02.03.2026 | 16:57 IDBank: День благодарности для клиентов в филиале в Эчмиадзинe
02.03.2026 | 13:32 Второй инвестиционно-финансовый форум в Армении переносится
02.03.2026 | 00:07 13 марта IV Conference Capital Markets Armenia соберет 200+ участников рынка капитала
28.02.2026 | 09:07 Артак Анесян: Америабанк - не просто бизнес, это среда, выстроенная вокруг людей
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau