Суббота, Август 29
Վարկերի հաստատման մասնագետ (սպառողական և հիփոթեքային վարկերի գծով)
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ մանրածախ վարկավորման կամ վարկային ռիսկերի ոլորտում,
• վերլուծական հմտություններ,
• համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)։
• բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
• հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
• համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում,
• գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն,
• լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (սպառողական և հիփոթեքային վարկերի գծով)»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-07
Просмотров` 749 ( Տեղադր.՝ 2025-10-02)
28.08.2026 | 17:44 IDBank предлагает превратить зарплату в финансовый инструмент
28.08.2026 | 16:58 Bloomberg: Stripe и Advent отказались от приобретения PayPal за $53 млрд
28.08.2026 | 14:03 Армения увеличила экспорт в Грузию более чем на 77%
28.08.2026 | 10:38 Более половины россиян выразили готовность использовать цифровой рубль
26.08.2026 | 12:14 МВФ: Рост ВВП стран G20 может достичь самого низкого значения с 2008 года
26.08.2026 | 11:33 IDBank предупреждает о мошенничестве с билетами на концерты и фестивали
25.08.2026 | 17:16 При поддержке Idram и IDBank состоялся «Ванадзорский полумарафон ФВМ 2026»
25.08.2026 | 10:02 Модель Wilco: «Мы как второй пилот для клиента»
24.08.2026 | 16:55 «Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
24.08.2026 | 16:24 Evocabank: Навстречу новому учебному году - кэшбэк до 23%
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau