Понедельник, Март 23
Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
Խնդրահարույց վարկերի կառավարման բաժին
Երևան
Բարձրագույն
3-5 տարի
Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավաբանական կամ տնտեսագիտական/,
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է:
Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
Վերլուծելու ունակություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
Թիմային աշխատանքի հմտություններ,
Մինչև 80%-ը գրասենկայից դուրս անցկացնելու պատրաստակամություն,
Հայերենի - ազատ տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,
MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Իրականացնում է Ընկերության հաճախորդների հետ հարաբերություններում Ընկերության շահերի պաշտպանությունը դատարաններում, պետական իրավասու մարմինների՝ այդ թվում բայց չսահմանափակվելով նշվածով, ՀՀ Կենտրոնական բանկի, Դատախազության, Արդարադատության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,
Իրականացնում է Ընկերության հանդեպ պարտավորությունների կատարման նպատակով դատական պահանջների ձևակերպումն ու ներկայացումը, բողոքների, գանգատների կազմումը և ներկայացումը,
Մասնակցում է Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց Ընկերության պարտապանների գույքի և դրամական միջոցների դատական և արտադատական կարգով բռնագանձման գործընթացին,
Վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում դատական փուլում, արբիտրաժային դատարանում,
Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց Ընկերության պարտապանների գույքի և դրամական միջոցների արտադատական կարգով բռնագանձման հետ կապված աշխատանքների կատարում,
Վարկերի պայմանների վերանայման, բռնագանձման վարույթների հարուցման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,
Խնդրահարույց վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,
Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ փոխհարաբերություններում արդյունավետ և հետևողական պարտքերի հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց սահմանված կարգով պահպանման ապահովում,
Հաշվետվությունների կազմում և ներկայացում Անմիջական ղեկավարին:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի փ. 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2026-04-03
Просмотров` 88 ( Տեղադր.՝ 2026-03-20)
20.03.2026 | 17:04 Арам Азатян зарегистрирован на должность директора платежно-расчетной компании Finbox
20.03.2026 | 10:12 Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»
20.03.2026 | 09:51 Mastercard представила новую модель генеративного ИИ
19.03.2026 | 16:46 Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден Молле
18.03.2026 | 15:01 DBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом «Зарк»
17.03.2026 | 16:49 IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 года
17.03.2026 | 13:44 ЕАБР: Армения сохраняет высокие темпы роста
17.03.2026 | 12:06 Ставка рефинансирования установлена на уровне 6.50%
17.03.2026 | 10:14 IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов
13.03.2026 | 16:13 IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor
13.03.2026 | 09:52 Revolut наконец получил полноценную банковскую лицензию в Великобритании
12.03.2026 | 17:49 Idram&IDBank: Безопасное рабочее место как гарантия развития
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau