Четверг, Август 27
ՏՏ Աուդիտոր
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
• բարձրագույն կրթություն ՏՏ, կիբերանվտանգության, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում,
• բանկային կամ ՏՏ աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• Ցանկալի մասնագիտական հավաստագրերի առկայություն՝ CISA, CISM, CIA, CRISC և այլ,
• ՏՏ վերահսկողությունների, ցանցերի, տվյալների բազաների, տեղեկատվական անվտանգության և բանկային համակարգերի լավ իմացություն,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ`
• ՏՏ ռիսկերի բացահայտում և գնահատում՝ մասնակցություն ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանի կազմմանը,
• բանկային համակարգերի, վճարային համակարգերի, մոբայլ բանկինգի աուդիտորական աշխատանքների իրականացում և այդ համակարգերի փոփոխությունների կառավարման գործընթացի գնահատում,
• տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխանության գնահատում, խոցելիությունների և ներթափանցման թեստավորման արդյունքների գնահատում,
• ՏՏ ռազմավարության համապատասխանության գնահատում բանկի նպատակներին՝ վերլուծելով ՏՏ կառուցվածքը և պատասխանատվությունների բաշխումը,
• գործունեության անընդհատության և աղետների վերականգնման աուդիտի իրականացում,
• ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխանության գնահատում՝ ISACA-ի մասնագիտական ուղեցույցներին, ISO 27001 ստանդարտին, NIST կիբերանվտանգության շրջանակին, SWIFT CSP պահանջներին,
• Բանկին ՏՏ և ՏԱ աուդիտի ծառայություններ մատուցող երրորդ անձի հետ համատեղ աշպխատանքների իրականացում,
• աուդիտի հաշվետվությունների պատրաստում՝ բացահայտված թերությունների, ռիսկերի և դրանց զսպմանը կամ վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ՏՏ աուդիտոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, թվային ծառայությունների և տեխնոլոգիական ռիսկերի անկախ գնահատման, ինչպես նաև ՏՏ աուդիտների պլանավորման, համակարգման և իրականացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-08-20
Просмотров` 1315 ( Տեղադր.՝ 2026-08-02)
26.08.2026 | 12:14 МВФ: Рост ВВП стран G20 может достичь самого низкого значения с 2008 года
26.08.2026 | 11:33 IDBank предупреждает о мошенничестве с билетами на концерты и фестивали
25.08.2026 | 17:16 При поддержке Idram и IDBank состоялся «Ванадзорский полумарафон ФВМ 2026»
25.08.2026 | 10:02 Модель Wilco: «Мы как второй пилот для клиента»
24.08.2026 | 16:55 «Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
24.08.2026 | 16:24 Evocabank: Навстречу новому учебному году - кэшбэк до 23%
24.08.2026 | 12:20 S&P Global Ratings: банковский сектор Армении остаётся высокоприбыльным
24.08.2026 | 10:18 S&P Global Ratings подтвердило рейтинги Армении
21.08.2026 | 14:02 IDBank: Программа «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан
21.08.2026 | 10:45 Revolut подала заявку на банковскую лицензию в Финляндии
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau