Пятница, Август 28
ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, տվյալագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ համապատասխան ոլորտում,
• առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մոդելային ռիսկերի կառավարման, տվյալագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
• AI Governance, Responsible AI (RAI), NIST AI RMF կամ այլ համապատասխան մասնագիտական որակավորման/սերտիֆիկացման առկայություն,
• արհեստական բանականության (AI/ML) մոդելների գնահատման և վերահսկման փորձ,
• ռիսկերի գնահատման, մոդելների վալիդացիայի և մոնիթորինգի ոլորտում մասնագիտական գիտելիքների տիրապետում,
• բանկային կարգավորող պահանջների, տվյալների պաշտպանության և AI Governance սկզբունքների իմացություն,
• վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
• առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
• նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
• թիմային աշխատանքի հմտություններ,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ`
• AI կառավարման շրջանակի (AI Governance Framework), քաղաքականությունների, ստանդարտների և ընթացակարգերի մշակում և ներդրում,
• AI համակարգերի ռեեստրի վարում,
ռիսկերի բացահայտում, գնահատում և վերագնահատում՝ AI համակարգերի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում,
• AI/ML մոդելների վավերացման գործընթացին աջակցություն և մոդելային ռիսկերի մոնիթորինգի իրականացում,
• համապատասխանության ապահովում՝ AI համակարգերի նկատմամբ կիրառվող ներքին, արտաքին և միջազգային կարգավորող պահանջներին,
• տվյալների որակի, bias-ի և fairness-ի ռիսկերի գնահատում,
• AI համակարգերի էթիկական ազդեցության գնահատում և explainability, transparency ու accountability սկզբունքների կիրառման վերահսկում,
• AI-ի գործառնական ռիսկերի կառավարմանը մասնակցություն, AI պատահարների վերլուծություն և գործողությունների պլանների մշակում,
• AI հիմնական ռիսկային ցուցանիշների (KRIs) սահմանում, ռիսկերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և AI համակարգերի աշխատանքի մոնիթորինգ,
• AI նախագծերի նախնական գնահատմանը մասնակցություն և AI ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Արհեստական բանականության գծով ռիսկերի կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպությունում մշակվող և կիրառվող AI լուծումների համապատասխանության ապահովման համար՝ ռիսկերի կառավարման, կարգավորող պահանջների, էթիկայի և տվյալների պաշտպանության սկզբունքներին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-08-28
Просмотров` 1310 ( Տեղադր.՝ 2026-08-03)
28.08.2026 | 17:44 IDBank предлагает превратить зарплату в финансовый инструмент
28.08.2026 | 16:58 Bloomberg: Stripe и Advent отказались от приобретения PayPal за $53 млрд
28.08.2026 | 14:03 Армения увеличила экспорт в Грузию более чем на 77%
28.08.2026 | 10:38 Более половины россиян выразили готовность использовать цифровой рубль
26.08.2026 | 12:14 МВФ: Рост ВВП стран G20 может достичь самого низкого значения с 2008 года
26.08.2026 | 11:33 IDBank предупреждает о мошенничестве с билетами на концерты и фестивали
25.08.2026 | 17:16 При поддержке Idram и IDBank состоялся «Ванадзорский полумарафон ФВМ 2026»
25.08.2026 | 10:02 Модель Wilco: «Мы как второй пилот для клиента»
24.08.2026 | 16:55 «Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
24.08.2026 | 16:24 Evocabank: Навстречу новому учебному году - кэшбэк до 23%
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau